Թիվ 20 եւ թիվ 40 ԸԸՀ-ներն ստացել են 11 տեղամասերում վերահաշվարկի վերաբերյալ 8 դիմում

September 20, 2016

Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի 317 համայնքներում 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել սեպտեմբերի 19-ին` ժամը 12.00-ից մինչև 18.00-ն:

Սահմանված ժամկետում թիվ 20 և թիվ 40 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներն ստացել են 8 դիմում՝ թվով 11 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայությունից, տեղամասերում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումներ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները չեն ստացել:

Ընտրական հանձնաժողովներում դիտորդների և ԶԼՄ ներկայացուցիչների կողմից ստացվել են նաև ընտրություններին առնչվող 142  այլ դիմումներ: Նշված դիմումներից 87-ը ներկայացվել են թիվ 14 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով, իսկ թիվ 14, 15 և 37 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին հասցեագրված մյուս 55 դիմումներից 28-ը՝ սեպտեմբերի 18-ին, և 27-ը՝ սեպտեմբերի 19-ին ներկայացվել են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:

Բոլոր դիմումներն սահմանված կարգով և ժամկետներում կքննարկվեն ընտրական հանձնաժողովների կողմից:


Source: Yerkir Media
Link: Թիվ 20 եւ թիվ 40 ԸԸՀ-ներն ստացել են 11 տեղամասերում վերահաշվարկի վերաբերյալ 8 դիմում

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image