Թումանյանի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի

Հունվարի 20-ին Երևանի Թումանյանի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի:

Ոստիկանության լրատվության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ հունվարի 20-ին` ժամը 20:55-ին, ոստիկանություն են զանգել և հայտնել, որ Թումանյան 37 շենքի  8-րդ  բնակարանում  մարդ է մահացել:

Նրա տեղեկացմամբ՝ մեկնած օպերատիվ   խումբը նշված բնակարանի միջանցքում հայտնաբերել է 1960 թվականին ծնված Արմեն Սուրմենելյանի դին՝ կրծքավանդակի ձախ կեսի  կտրած-ծակած վնասվածքով :

«Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 20:25-ին, վիճաբանության ժամանակ նշված հասցեում Հայկ Սուքիասյանն իր մոտ եղած դանակով հարվածել է Արմեն Սուրմենելյանին և պատճառել մահ»,- ասաց Ջանոյանը:

Հայկ Սուքիասյանը ձերբակալվել է: Հանցագործության գործիք հանդիսացող դանակը առգրավված է: Կատարվում է նախաքննություն:


Source: Yerkir Media
Link: Թումանյանի փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 57-ամյա տղամարդու դի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image