«Թումո»-ն ներկայացրեց «Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղը

December 12, 2017

«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների և Եվրոպական միության համագործակցության արդյունքում ստեղծված «Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղը և Հայաստանում առաջին առցանց ինտերակտիվ կոմիքսը պաշտոնապես ներկայացվեց դեկտեմբերի 12-ին։ Այս մասին տեղեկացնում են «Թումո»-ի հաղորդակցման բաժնից։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան  Պյոտր Անտոնի Սվիտալսկին միջոցառման բացման արարողությանը նշեց. «Թումոյի ուսանողների աշխատանքն ինձ տարավ նոր գալակտիկաների բացահայտումների  ու հիմա ձեզ էլ հրավիրում եմ` միանալումեր ուսումնասիրությանը: Ուսանողների գաղափարները, ստեղծագործ մտածողությունն ու ծրագրավորման հմտությունները հույսի ցուցանիշ են Հայաստանի բոլոր երիտասարդների համար»:

Source: Yerkir Media
Link: «Թումո»-ն ներկայացրեց «Նետոյի առասպելը» հակակոռուպցիոն խաղը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image