Թուրքական լոբբիստները հայերի բողոքի հիման վրա զրկվել են Ավստրալիայում ռասիզմի դեմ արշավի հնարավորությունից

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի բողոքի հիման վրա Ավստրալիայի թուրքական լոբբիստական ալյանսը (ATTA) դուրս է բերվել Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի հակառասիստական արշավի մասնակիցների կազմից, որն ընթանում է «Ռասիզմ. այն դադարում է ինձ հետ» խորագրով:

Ինչպես տեղեկացրին Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբից, ATTA-­ի գործունեությունը հիմնականում ուղղված է Հայոց ցեղասպանության հարցում թուրքական ժխտողական մոտեցումների տարածմանը: Նրանք լոբբիստական գործունեություն են տանում ինչպես Ավստրալիայի դաշնային խորհրդարանում, այնպես էլ առանձին նահանգների օրենսդիր մարմիններում:

Կազմակերպությունը ներառվել էր Ավստրալիայի մարդու իրավունքների հանձնաժողովի հակառասիստական արշավում որպես գործընկեր, սակայն Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի կողմից բողոքի ներկայացումից հետո, որն ուղեկցվել է նաև այդ կազմակերպության ժխտողական մոտեցումները հիմնավորող հրապարակումներով ու փաստաթղթերով, ATTA­-ն դուրս է բերվել արշավի գործընկերների կազմից:


Source: Yerkir Media
Link: Թուրքական լոբբիստները հայերի բողոքի հիման վրա զրկվել են Ավստրալիայում ռասիզմի դեմ արշավի հնարավորությունից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image