Թուրքիայի Մանիսա նահանգի զորամասերից մեկում գրանցված սննդային զանգվածային թունավորման գործով ձերբակալվել է ճաշարանի 21 աշխատակից: Այս մասին հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Թունավորման հետևանքով հիվանդանոցներ են տեղափոխվել 731 զինվոր:
Ուշագրավ է, որ Մանիսայի զորամասում 27 օրվա ընթացքում գրանցվել է սննդային թունավորման չորս դեպք: Նախորդ թունավորման հետևանքով մահացել էր մեկ զինվոր:
Source: Yerkir Media
Link: Թուրքիայի զորամասերից մեկում սննդային թունավորման գործով 21 մարդ է ձերբակալվել