Թուրքիայում գյուլենականության մեջ կասկածվող 60 մարդ է ձերբակալվել
May 12, 2017
Թուրքիայում գյուլենական շարժմանը հարելու մեղադրանքով կրկին տասնյակ մարդիկ են ձերբակալվել: Հերթը հասել է Ստամբուլի ֆոնդային բորսայի նախկին աշխատակիցներին: Թուրքիայի 6 նահանգներում իրականացված խուզարկությունների հետեւանքով 60 կասկածյալ է ձերբակալվել:
Ընդհանուր առմամբ, հրամայված է ձերբակալել102 մարդ:
Անցյալ ամառ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո թուրքական իշխանությունները ձերբակալել են շուրջ 49 հազար կասկածյալի: