Թուրքիայում ընթացիկ տարում 182 երեխա ենթարկվել է սեռական ոտնձգության

June 13, 2017

Թուրքիայում 2017 թվականի առաջին հինգ ամսում 182 երեխա ենթարկվել են սեռական ոտնձգության: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Diken գործակալությանը, այս մասին հայտնել է թուրքական «Eğitim EgitimSen» արհմիությունն իր հրապարակած նոր զեկույցում:

Արհմիությունը երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության բարձր մակարդակը պայմանավորել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության, ինչպես նաև ազգային կրթության նախարարության կողմից իրականացվող քաղաքականությամբ:

Զեկույցում տեղեկություններ կան նաև Թուրքիայում աշխատող երեխաների թվի վերաբերյալ: Համաձայն զեկույցի՝ 2016 թվականին աշխատող  երեխաների թիվը երկրում հասել է 709 հազարի: Բարձրացել է նաև այդ երեխաների շրջանում մահացության մակարդակը. 2017 թվականի առաջին ամիսներին ամեն ամիս առնվազն երկու երեխա դարձել են աշխատանքային հանցագործության զոհ:

 

 

Source: Yerkir Media
Link: Թուրքիայում ընթացիկ տարում 182 երեխա ենթարկվել է սեռական ոտնձգության

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image