Թուրքիայում կրկին քրդամետ կուսակցության պատգամավոր է ձերբակալվել

May 16, 2017

Թուրքիայի ընդդիմադիր, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մեհմեթ Ալի Ասլանը Ստամբուլում ձերբակալվել է: Այս մասին հայտնում է թուրքական Diken լրատվամիջոցը:

Պատգամավորը մտադիր էր մեկնել Քուվեյթ՝ մասնակցելու թուրք-արաբական  հարաբերություններին նվիրված համաժողովին, սակայն ոստիկանները նրան Սաբիհա Գյոքչեն օդանավակայանում ձերբակալել են:

Ներկայում կալանքի տակ են գտնվում քրդամետ կուսակցության 10 պատգամավոր, այդ թվում և առաջնորդ Սելահաթթին Դեմիրթաշը:

Source: Yerkir Media
Link: Թուրքիայում կրկին քրդամետ կուսակցության պատգամավոր է ձերբակալվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image