Թուրքիան բացել է իր սահմաններն ահաբեկիչների առաջ. Բաշար Ջաաֆարի

March 9, 2018

Թուրքիայի կառավարությունը Սիրիա ներխուժելու համար սահմանները բացել է տասնյակ հազարավոր ահաբեկիչների առջեւ և նպաստել է նրանց գործունեության ֆինանսավորմանը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:

Սիրիացի դիվանագետը նշել է, որ թուրքական կառավարությունը նպաստել է ահաբեկիչների սպառազինմանը և նրանց գործունեության ֆինանսավորմանը, նրանց համար ռազմական վերապատրաստման ճամբարներ է ստեղծել իր տարածքում, ինչպես նաև հեշտացրել է նրանց հասանելիությունը քիմիական զենքին:

Ջաաֆարին նշել է, որ Թուրքիան չի սահմանափակվել սիրիացի ժողովրդի դեմ այդ հանցագործությունների իրագործմամբ և ուղիղ ագրեսիա է սկսել Աֆրինում:

Source: Yerkir Media
Link: Թուրքիան բացել է իր սահմաններն ահաբեկիչների առաջ. Բաշար Ջաաֆարի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image