Թուրք կանայք ցույց են անցկացրել՝ հագնվել-հանվելու իրավունքի համար

July 31, 2017

Շաբաթ օրը՝ հուլիսի 29-ին , հարյուրավոր կանայք են դուրս եկել Ստամբուլի փողոցներ՝ պահանջելով չբռնանալ  հագուստ ընտրելու իրենց ազատության վրա։

Կադիկեյ թաղամասում հավաքված ցուցարարների մեջ եղել են նաեւ ավանդական մահմեդական գլխաշորերով կանայք, որոնք եւս պահանջել են չբռնանալ կրոնական հագուստ ընտրելու իրենց իրավունքի վրա։

Ցուցարարները վանկարկել են «Մի խառնվիր իմ հագուստի ընտրության մեջ»։

Տեղեկացնենք նաեւ, որ հունիսի 14-ին, կրկին Ստամբուլում, ավտոբուսի ուղեւորներից մեկը բռունցքներով հարձակվել էր ուսանողուհու վրա միայն այն բանի համար, որ նրա հագուկապն անպարկեշտ էր թվացել հարձակվողին։

Source: Yerkir Media
Link: Թուրք կանայք ցույց են անցկացրել՝ հագնվել-հանվելու իրավունքի համար

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image