Թրամփը բացառությամբ թույլ կտա Լոնդոնի մահմեդական քաղաքապետին մուտք գործել ԱՄՆ

May 10, 2016

ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բացառությամբ թույլ կտա Լոնդոնի նորընտիր քաղաքապետ մահմեդական Սադիք Հանին մուտ գործել ԱՄՆ: Այս մասին գրում է BBC-ն:

Թրամփը առաջարկել էր արգելել մահմեդականների մուտքը ԱՄՆ Փարիզում անցած տարի տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որը ընթացքում զոհվեց 130 մարդ:

«Միշտ էլ բացառություններ կլինեն»,- ասել է հանրապետական գործարարը, ապա հավելել, որ ուրախ է Սադիք Հանի՝ Լոնդոնի քաղաքապետ դառնալու առիթով:

«Եթե նա լավ կատարի իր աշխատանքը, հոյակապ կլինի»,- ասել է Թրամփը:

Լոնդոնի նորընտիր քաղաքապետ Սադիք Հանը մտահոգություն է հայտնել, որ Թրամփի ընտրվելու դեպքում չի կարողանա այցելել ԱՄՆ իր հավատքի պատճառով:

Մուսուլմանների՝ ԱՄՆ մուտքի ժամանակավոր արգելքը մեծ քննադատության է արժանացել ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ երկրից դուրս, սակայն Թրամփը նշել է, որ այն անհրաժեշտ է ԱՄՆ-ում անվտանգությունը պահելու համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ առաջին անգամ Լոնդոնը կղեկավարի մահմեդական քաղաքական գործիչ Սադիք Հանը:

 

 

 


Source: Yerkir Media
Link: Թրամփը բացառությամբ թույլ կտա Լոնդոնի մահմեդական քաղաքապետին մուտք գործել ԱՄՆ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image