Թրամփի եւ Կիմ Չեն Ինի բանակցությունների նախապատրաստումը կտեւի մի քանի շաբաթ. Թիլերսոն

March 9, 2018

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինի միջեւ բանակցությունների նախապատրաստումը կտեւի «մի քանի շաբաթ»:

Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ով գտնվում է Ջիբուտիում: «Դա այն որոշումն է, որն ընդունել է անձամբ նախագահը: Ես նրա հետ այդ որոշումը քննարկել եմ այսօր վաղ առավոտյան, եւ մենք շատ լավ զրույց ունեցանք»,-հայտարարել է Թիլերսոնը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԿԺԴՀ-ի առաջնորդն ԱՄՆ-ի նախագահին առաջարկել է անձնական հանդիպում անցկացնել, եւ Դոնալդ Թրամփը համաձայնել է: Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտնել է, որ Կիմ Չեն Ինի հետ ԱՄՆ-ի նախագահի հանդիպման վայրն ու ժամանակը կորոշվեն ավելի ուշ:

Source: Yerkir Media
Link: Թրամփի եւ Կիմ Չեն Ինի բանակցությունների նախապատրաստումը կտեւի մի քանի շաբաթ. Թիլերսոն

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image