Ինտենսիվ խախտումներ են գրանցվել Մարտունու պաշտպանական ուղղությամբ

Դեկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շարունակել է խախտել հրադադարի պահպանման ռեժիմը:

Առավել ինտենսիվ խախտումներ են գրանցվել Մարտունու պաշտպանական ուղղությամբ, որտեղ բացի ինքնաձիգերից և գնդացիրներից, կիրառվել են նաև դիպուկահար հրացաններ: Ընդհանուր առմամբ ադրբեջանական զինուժն առաջնագծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը խախտել է մոտ 45 անգամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով ավելի քան 800 կրակոց:

ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայություն

ՊԲ առաջապահ ստորաբաժանումներն, առանց պատասխան գործողությունների դիմելու, շարունակել են պատշաճ զգոնությամբ իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:


Source: Yerkir Media
Link: Ինտենսիվ խախտումներ են գրանցվել Մարտունու պաշտպանական ուղղությամբ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image