Իսահակյան փողոցում երթեւեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

June 21, 2017
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ Երևան քաղաքի Իսահակյան փողոցում տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հունիսի 22-ից Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոց խաչմերուկում և Իսահակյան փողոցի` Բաղրամյան պողոտա-Թամանյան փողոց հատվածում կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ:
Փոփոխությունների արդյունքում` Բաղրամյան պողոտայով Դ. Դեմիրճյանի փողոցի ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցներին կարգելվի աջ շրջադարձը դեպի Իսահակյան փողոց, ինչպես նաև՝ Իսահակյան փողոցի` Մաշտոցի պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա երթևեկության ուղղության Թամանյան-Բաղրամյան հատվածի ձախ կողմում կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառը: 

Source: Yerkir Media
Link: Իսահակյան փողոցում երթեւեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image