Իսլամիստները ֆիլիպինյան դպրոցում պատանդներ են վերցրել
June 21, 2017
Ֆիլիպինների հարավում հարձակում է տեղի ունեցել դպրոցներից մեկի վրա, հայտնում է AP գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանապետ Ռիլեն Մամոնին: Ամենայն հավանականությամբ հարձակվողները կառավարական ուժերի դեմ պայքարող իսլամիստական ծայրահեղական խմբավորման անդամներ են:
Զոհերի կամ տուժածների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն հայտնի է, որ գրոհայինները պատանդ են վերցրել մի խումբ աշակերտների:
Բախումների թեժ կետը շարունակում է մնալ Մարավի քաղաքը, երեքշաբթի զինվորականները սկսել են նոր գրոհ ծայրահեղականների դեմ:
Շուրջ 4 շաբաթ շարունակվող բախումների ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, ոչնչացվել է 257 զինյալ, մահացել է 62 զինծառայող և 26 խաղաղ բնակիչ: