Իսպանական պարբերականը ադրբեջանական «Ղարաբաղը» ներկայացրել է որպես հայկական ակումբ

October 20, 2017
Իսպանական հայտնի Mundo Deportivo պարբերականը ադրբեջանական «Ղարաբաղը» ներկայացրել է որպես հայկական ակումբ, ինչը, իհարկե, մեծ դժգոհությունների պատճառ է դարձել հարեւան երկրում։
Այժմ, ինչպես գրում է haqqin.az-ը, Ադրբեջանի կողմից բազմաթիվ բողոքների եւ Մադրիդում Ադրբեջանի դեսպանության միջամտությունից հետո պարբերականը ուղղել է սխալն ու «Ղարաբաղը» ներկայացրել որպես ադրբեջանական ակումբ:
Կայքը, մասնավորապես, գրել էր. «Աթլետիկոն հանդիպում անցկացրեց հայկական «Ղարաբաղի» հետ: Մրցակից, որի անունը բացակայում է նույնիսկ թղթի վրա: Այնուամենայնիվ, «Աթլետիկոն» չկարողացավ հաղթել, եւ երկրորդ ոչ-ոքին խաղաց Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում»:

Source: Yerkir Media
Link: Իսպանական պարբերականը ադրբեջանական «Ղարաբաղը» ներկայացրել է որպես հայկական ակումբ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image