Իսպանիայի իշխանությունները փորձում են խափանել Կատալոնիայի անկախության հանրաքվեն
September 28, 2017
Իսպանիայի իշխանություններն ամեն կերպ խոչընդոտում են Կատալոնիայի անկախության հանրաքվեի անցկացումը: Բարսելոնայի ոստիկանությունը շրջափակել է այն պահեստը, որտեղ, ենթադրաբար, գտնվում են քվեատուփերը:
Իսպանիայի իշխանությունները լրացուցիչ 6 հազար ոստիկան են տեղակայել Կատալոնիայում՝ հոկտեմբերի 1-ին նախանշված հանրաքվեն խափանելու համար: Արդեն գրեթե 10 միլիոն քվեաթերթիկ է առգրավվել, իսկ կատալոնացիներին հանրաքվեի մասին տեղեկացնող կայքերն արգելափակվել են:
Կատալոնիայի ղեկավարը քաղաքացիներին Թվիթերի իր էջում տեղեկացրել է, որ կարող են գտնել իրենց ընտրատեղամասերը՝ բջջային հատուկ հավելվածի միջոցով: