Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող իրանական տասնյակ ռազմական օբյեկտների

May 10, 2018

Իսրայելի օդուժն ի պատասխան անցած օրվա հրթիռակոծմա՝ն՝ գրոհել Է Սիրիայում Իրանի տասնյակ օբյեկտների եւ հակաօդային պաշտպանության մարտկոցների վրա, ինչի մասին հայտնել Է Իսրայելի պաշտպանության բանակը: Ինչպես ասված Է ռազմական ամփոփագրում, այդ թիրախները պատկանում Էին սահմանակից երկրի տարածքում գործող իրանական «Ալ Քուդս» կազմակերպությանը:

Գրոհի ենթարկված օբյեկտների թվում են Դամասկոսից հյուսիս գտնվող իրանական ռազմական ճամբարը,  սպառազինության պահեստներն ու դիտակետերը։

Զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Իսրայելը շահագրգռված չԷ Իրանի հետ հակամարտության հետագա Էսկալացմամբ, եւ Թեհրանին կոչ է արել ձեռնպահ մնալ նոր հարձակումներից:

Իրենց հերթին սիրիացի զինվորականները հայտարարել են, որ հակաօդային պաշտպանության ուժերը վնասազերծել են տասնյակ իսրայելական հրթիռներ, որոնց մեծ մասը չի հասել նպատակակետին:

Source: Yerkir Media
Link: Իսրայելը հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող իրանական տասնյակ ռազմական օբյեկտների

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image