Ըստ Իտալիայի Վճռաբեկ դատարանի՝ քաղցը հագեցնելու համար կատարած փոքր քանակությամբ սննդի գողությունը հանցագործություն չէ: Այս մասին հայտնում է BBC-ն:
2015 թվականին Իտալիայի դատարանը Ռոման Օստրակովին մեղավոր էր ճանաչել գողության մեջ և դատապարտել վեց ամսվա ազատազրկման ու 100 եվրո տուգանքի:
Վճռաբեկ Դատարանը բեկանել է Ռոման Օստրիակովի դեմ կայացրած վճիռը, որով նա մեղավոր էր ճանաչվել սուպերմարկետում 4.07 եվրո արժողությամբ պանիր և երշիկ գողանալու համար:
Օստրակովը ուկրաինական արմատներ ունեցող անտուն մարդ է, ով, ըստ դատարանի, « սննդի կենսական պահանջ ունենալուց դրդված» գողություն է կատարել: Դատարանը որոշել է, որ դա հանցագործություն չի եղել:
Source: Yerkir Media
Link: Իտալիայի դատարանը սննդի գողությունը չի համարում հանցագործություն, եթե գողացողը քաղցած է