Իտալիայում «օդում կախված» լողավազան է բացվել (լուսանկարներ)

tert.am— Իտալիայի Հարավային Տիրոլ շրջանում հենարանների վրա կառուցված լողավազան է բացվել, որն այնպիսի տպավորություն է ստեղծում, ասես օդում կախված լինի:

Ինչպես ներկայացնում է Euromag-ը, ջեռուցվող լողավազանը կառուցվել է Hubertus հյուրանոցին կից: Լողավազանի երկարությունը կազմում է 25 մետր, իսկ լայնությունը` 5:  Այն ամրացված է փայտե սյուների վրա և ունի 1.3 մետր խորություն:

Լողավազանը պատրաստված է ապակուց: Քանի որ հյուրանոցը տեղակայված է լեռան ստորոտին, դիզայներները կարողացել են նման արտասովոր կառույց ստանալ:

 


Source: Yerkir Media
Link: Իտալիայում «օդում կախված» լողավազան է բացվել (լուսանկարներ)

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image