Իրանական նավահանգստում բռնկված հրդեհը 25 նավ է վնասել

July 22, 2017

panorama.am— Իրանի Կանգան նավահանգստում բռնկված ուժեղ հրդեհի հետևանքով առնվազն ութ մարդ է տուժել:  ntv.ru-ն, հղում անելով Tasnim գործակալությանը, գրում է, որ կրակը բռնկվել է նավերից մեկում, հրդեհվել է ջուր քաշելու պոմպը: Կրակն արագ տարածվել է նավահանգստի երկայնքով:

Ականատեսների նկարահանած տեսանյութում երևում է հրդեհն ու դրան հաջորդած պայթյունը, որի ձայնը վախեցրել է ափին գտնվող մարդկանց:  Ութ տուժածները հոսպիտալացվել են այրվածքներով և թունավորումով: Ընդհանուր առմամբ, կրակը ոչնչացրել և վնասել է 25 նավ: Նրանց մի մասը խորտակվել է: Նախնական վնասը գնահատվել է 2 միլիոն դոլար:

Source: Yerkir Media
Link: Իրանական նավահանգստում բռնկված հրդեհը 25 նավ է վնասել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image