Իրանը սպառնում է դուրս գալ միջուկային ծրագրի գործարքից, եթե խոշոր բանկերը շարունակեն խուսափել Թեհրանի հետ համագործակցությունից,- հայտարարել է Իրանի փոխարտգործնախարարը:
Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների հետ 2015 թվականին կնքած պատմական համաձայնագրով Իրանը պարտավորվել է սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ Թեհրանի դեմ սահմանված միջազգային տնտեսական պատժամիջոցների չեղարկման դիմաց:
Չնայած դրան՝ խոշոր բանկերը շարունակում են հեռու մնալ Իրանից՝ այդ երկրի դեմ ամերիկյան պատժամիջոցներից չտուժելու պատճառով: Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը խստորեն քննադատում է միջուկային այդ համաձայնագիրը եւ սպառնում չեղարկել ամերիկյան կողմի ստորագրությունը՝ փաստաթուղթը համարելով վատագույն գործարքը ԱՄՆ-ի համար: