Իրանում ԻՊ-ի 16 գրոհային է ձերբակալվել, 3 զինծառայող զոհվել է

January 29, 2018

Իրանի արևմուտքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 16 գրոհայիններ են ձերբակալվել, ԶԼՄ-ների հետ զրույցում հայտնել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար Մոհամմադ Պակպուրը:

«Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերը «Նաջաֆ» բազայում շաբաթ օրը Իսլամական պետության ջոկատներ են հայտնաբերվել՝ 21 հոգուց բաղկացած, որոնց հետ բախում է տեղի ունեցել: Մի քանի ահաբեկիչներ վնասազերծվել են, ևս 16-ը՝ ձերբակալվել»,- հայտնել է նա:

Հաղորդվում է, որ գործողության ժամանակ կորպուսի 3 զինծառայողներ են զոհվել: Ըստ տեղեկությունների՝ գրոհայինները ահաբեկչական գործողություններ են նախատեսել իրականացնել երկրի սահմանամերձ և կենտրոնական քաղաքներում:

Source: Yerkir Media
Link: Իրանում ԻՊ-ի 16 գրոհային է ձերբակալվել, 3 զինծառայող զոհվել է

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image