Լապլանդիայի նմանօրինակը՝ Երեւանի Ձմեռային այգում

 

Երեւանի Երազ այգու տարածքում դեկտեմբերի 17-ին  բացվել է Ձմեռային նոր այգի: Այգին Լապլանդիայի նմանօրինակն է Հայաստանում եւ Անդրկովկասում:

Այս նախաձեռնության շնորհիվ առաջին անգամ հնարավորություն է ընձեռվել ծանոթանալ Սանտա Կլաուսի, Միսիս Կլաուսի, էլֆերի եւ Սանտայի եղջերուների հետ` Ռուդոլֆի գլխավորությամբ: Բոլոր ցանկացողները կարող են այցելել Սանտային հենց իր տանը, հյուրընկալվել Էլֆերի դպրոցում, համտեսել միսիս Կլաուսի թխվածքաբլիթները հենց իր փռատանը, տեսնել որտեղ են պատրաստվում այն բոլոր խաղալիքները, որոնք Սանտան նվիրում է երեխաներին Ամանորի գիշերը, եւ, վերջապես, զբոսնել սահնակով եղջերուների հետ միասին:

Այգում գործելում է Երեւանի ամենամեծ բացօթյա սահադաշտը 1800 քմ.: Այգու մուտքն ազատ է բոլորի համար:

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image