Լաս Վեգասի կրակոցների հետեւանքով 2 զոհ կա (տեսանյութ)
October 2, 2017
Երկու մարդ սպանվել է, առնվազն՝ 24-ը՝ վիրավորվել, ԱՄՆ խաղատնային մայրաքաղաք Լաս Վեգասում տեղի ունեցած հրաձգության հետեւանքով։
Euronews-ը տեղեկացնում է, որ կրակոցների հեղինակի մարմինը հայտնաբերել են Mandalay Bay հյուրանոցի համարներից մեկում։
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ հղում անելով Լաս Վեգասի ոստիկանության թվիթերյան էջին, որ երաժշտական փառատոնի Ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել Լավ Վեգասում։