Լավրով՝ Արեւմուտքը հիստերիկայով հասնում է հրապարակային վիրավորանքների

Վաշինգտոնը եւ Լոնդոնն իրենց հիստերիկայով հրապարակային վիրավորանքների են հասնում Սիրիայի իրադրության առնչությամբ, հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Ներկայում այն բանի ֆոնին, ինչ տեղի է ունենում Սիրիայի շուրջը, մեր արեւմտյան գործընկերներն, ամենից առաջ ամերիկացիները, այո, նաեւ բրիտանացիները, իրենց հիստերիկայով հասնում են արդեն հրապարակային վիրավորանքների՝ գործածելով այնպիսի բառեր, ինչպիսիք են «բարբարոսությունը», «ռազմական հանցագործությունը»,- ասել է Լավրովը՝ «Ես ամեն ինչ հաստատ որոշել եմ: Եգենի Պրիմակով» ֆիլմում, որը ցուցադրվել է «Ռոսիա 1» հեռուստաալիքով:

Նախարարը հիշեցրել է ԱՄՆ-ի կողմից Հարավսլավիայի ռմբակոծումները՝ նշելով, որ «դա եղավ Եվրոպայում առաջին զինված հարձակումն ինքնիշխան պետության վրա 1945 թվականից հետո»,- հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


Source: Yerkir Media
Link: Լավրով՝ Արեւմուտքը հիստերիկայով հասնում է հրապարակային վիրավորանքների

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image