Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել: Այն կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ: Նրանք անդրադարձել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական կայքը:
Շարունակվել են քննարկումները ռազմական գործողությունների ամրամպնդմամբ՝ Սիրիայի հակամարտության հաղթահարման ուղիների վերաբերյալ: Քննարկվել են նաև պաղեստինա-իսրայելական խնդրի կարգավորումը և ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը:
Source: Yerkir Media
Link: Լավրովը և Քերին քննարկել են ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը