Լեհական գյուղում տները զարդարված են գունավոր ծաղիկներով

February 4, 2017

Լեհական Զալիպյե գյուղի բնակիչներից մեկը վառարանի առաջացրած մրի հետքերը ծածկելու համար ծաղիկ է նկարել առաստաղի վրա: Այն ժամանակներում օդափոխությունը վատ վիճակում է եղել, և տների մեծամասնությունում մրի հետքերը սովորական երևույթ են եղել: Այսպիսով՝ մարդիկ սկսել են նույն կերպ ծածկել դրանք, մինչև ամբողջ տունը պատվել է ծաղիկներով:

Վերջիվերջո, գյուղում ամեն ինչ «ծածկվել է» ծաղիկներով` տներից և գոմերից մինչև կամուրջներ և եկեղեցիներ:

1948 թվականից ի վեր` ամեն գարուն գյուղում անցկացվում է Նկարազարդված տների մրցույթը, որը գրավում է զբոսաշրջիկների և լեհական այլ քաղաքների ու գյուղերի բնակիչների ուշադրությունը:

Նշվում է, որ Զալիպյեն գտնվում է Կրակով քաղաքից 90 րոպե հեռավորության վրա:

 

 


Source: Yerkir Media
Link: Լեհական գյուղում տները զարդարված են գունավոր ծաղիկներով

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image