Լեռնանիստի պայթյունից փլուզված խանութի մոտ հայտնաբերվել է գազի մեծ արտահոսք

March 1, 2017

 

Փետրվարի 14-ին Լեռնանիստ գյուղում 2 անձի մահվան պատճառ դարձած խանութի փլուզման պատճառները պարզելու համար Կոտայքի մարզային քննչական վարչությունում շարունակվում են իրականացվել անհրաժեշտ քննչական գործողություններ: Քննչական կոմիտեից հայտնում են, որ փլուզված շինության հարակից տարածքում մարտի 1-ին կատարվել է տեղանքի զննում եւ պարզ է դարձել, որ շինության հետնամասի հատվածում առկա է գազի մեծ արտահոսք:

Նշված տարածքում գտնվում են բնակելի տներ եւ գյուղի միջնակարգ դպրոցը, որի աշակերտները ու ուսուցչակազմը տարհանվել են, տարածքի գազամատակարարումն անմիջապես դադարեցվել է, լրացուցիչ մասնագետներ է տրամադրվել մարտի 2-ին նշված տեղանքում ստորգետնյա գազատար խողովակները հողից մաքրելու, գազի արտահոսքի աղբյուրը պարզելու եւ տեղում վերացնելու նպատակով:

Source: Yerkir Media
Link: Լեռնանիստի պայթյունից փլուզված խանութի մոտ հայտնաբերվել է գազի մեծ արտահոսք

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image