Լիբանանի նախագահը հրապարակայնորեն մեղադրել է Սաուդյան Արաբիային
November 15, 2017
Լիբանանի նախագահ Միշել Աունն առաջին անգամ հրապարակայնորեն մեղադրել է Սաուդյան Արաբիային՝ հրաժարական տված վարչապետ Սաադ Հարիրիին բռնի ուժով իրենց տարածքում պահելու համար: Նաեւ նշել է, որ այդ քայլն ագրեսիայի դրսեւորում է Լիբանանի նկատմամբ: Աունի խոսքով, որեւէ որոշում չի կայացվի Հարիրիի հրաժարականի հետ կապված, քանի դեռ նա անձամբ չի ներկայացրել իր դիմումը:
Միշել Աունի այս հայտարարությանը Հարիրին պատասխանել է Թվիթեր սոցցանցում արած գրառմամբ՝ նշելով, որ իր հետ ամեն ինչ կարգին է եւ շուտով ինքը կվերադառնա Լիբանան:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիա այցելած Լիբանանի վարչապետն այնտեղից հայտարարեց իր հրաժարականի մասին՝ նշելով, որ վախենում է իր կյանքի համար: Լիբանանի իշխանությունները վստահ են, որ Սաուդյան Արաբիան նրան տնային կալանքի տակ է պահում: Հարիրին հերքել է այս պնդումները նաեւ անցած կիրակի սաուդյան հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցի ժամանակ: