ԼՂՀ ԱԳՆ՝ Բելառուսը քաղաքական շահերը վեր է դասում ժողովրդավարական նորմերից

February 7, 2017

ԼՂՀ արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է Բելառուսի Գերագույն դատարանի որոշումը, որով մերժվում է Արցախ այցելած բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով բողոքը։

Ինչպես  տեղեկացրին ԼՂՀ արտգործնախարարության տեղեկատվական վարչությունից, պատասխանելով «Արցախպրես»-ի հարցին՝ «ինչպե՞ս կմեկնաբանեք Բելառուսի Գերագույն դատարանի որոշումը, որով մերժվում է Ալեքսանդր Լապշինի գործով բողոքը», ԼՂՀ ԱԳՆ-ում նշել են.

«Բելառուսի Գերագույն դատարանի դատավճիռը, որն ուժի մեջ է թողնում հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին քրեական հետապնդման նպատակով Ադրբեջանին հանձնելու որոշումը, ոչ միայն հանդիսանում է Ադրբեջանի կողմից իրականացվող օտարերկրյա քաղաքացիներին ահաբեկելու քաղաքականության ակնհայտ աջակցության դրսևորում, այլև ազատ տեղաշարժի և խոսքի ազատության հիմնարար իրավունքների կոպիտ ոտնահարում։

Մտադիր լինելով, ի պատասխան Բաքվի հայցի, Ադրբեջանին հանձնել Ալեքսանդր Լապշինին՝ շինծու և քաղաքականացված գործի հիման վրա, բելառուսական իշխանությունները ցուցադրում են, որ քաղաքական շահերը վեր են դասում ժողովրդավարական նորմերից, ինչպես նաև օրինականության և արդարության սկզբունքներից»։


Source: Yerkir Media
Link: ԼՂՀ ԱԳՆ՝ Բելառուսը քաղաքական շահերը վեր է դասում ժողովրդավարական նորմերից

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image