ԼՂՀ ԱԳՆ. «Հակառակորդի կողմից ականանետների նմանատիպ զանգվածային կիրառումը սրում է լարվածությունը»

Սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ հայտարարություն է տարածել Արցախի Արտաքին գործերի նախարարությունը, որտեղ մասնավորապես նշված է, որ հակառակորդի կողմից ականանետների նմանատիպ զանգվածային կիրառումը, որը Լեռնային Ղարաբաղի դեմ ապրիլյան լայնածավալ ագրեսիայից հետո առաջին անգամ է տեղի ունենում, դարձել է շփման գծում լարվածությունը սրելու Ադրբեջանի կողմից վերջին շրջանում ձեռնարկվող գործողությունների շարունակությունը:

«Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծումից եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի ընդլայնումից, այլեւ ձգտում է խափանել հրադադարի ռեժիմի պահպանումը դիտարկող միակ միջազգային մեխանիզմը: Ստեղծված իրավիճակում կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, ԵԱՀԿ գործող նախագահին եւ ամբողջ միջազգային հանրությանը՝ խստագույնս դատապարտել Ադրբեջանի իշխանությունների ապակառուցողական քաղաքականությունը եւ գործուն միջոցներ ձեռնարկել լարվածության հետագա սրացում թույլ չտալու համար: Իր հերթին ԼՂՀ-ն կանխելու է Ադրբեջանի ցանկացած գործողություն, որը սպառնում է հանրապետության անվտանգությանը, տարածաշրջանում խաղաղությանը եւ կայունությանը»,- նշված է տարածված հաղորդագրության տեքստում:


Source: Yerkir Media
Link: ԼՂՀ ԱԳՆ. «Հակառակորդի կողմից ականանետների նմանատիպ զանգվածային կիրառումը սրում է լարվածությունը»

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image