Արցախում թիկունքային և ինժեներական աշխատանքները Պաշտպանության բանակի հետ համադրելու նպատակով՝ ԼՂՀ վարչապետի գլխավորությամբ ստեղծված օպերատիվ շտաբը, ամփոփելով իր 7-օրյա աշխատանքը, տեղեկացնում է, որ ապրիլի 8–ի տվյալներով` Ֆինանսների նախարարության բանկային հաշիվներին է փոխանցվել մոտ 1 մլրդ 139 մլն դրամ, 1 մլն դոլար, 7,700 հազար եվրո և 13 մլն ռուբլի:
«Ինչպես նախօրոք հայտարարվել է, հավաքագրված ֆինանսական միջոցներն ուղղվելու են պաշտպանության բանակի հետագա սպառազինմանը:
Շտաբը դասակարգում և բաշխում է Արցախ ուղարկված մեծ քանակությամբ պարենային ու իրային ապրանքները նպատակային՝ դրանք ուղարկելով առաջնագիծ և բաժանելով տարհանված բնակիչների միջև:
Շտաբը խորին շնորհակալություն է հայտնում բոլոր հայրենակիցներին, ովքեր օպերատիվ արձագանքել են օգնության կոչին և իրենց ուժերի ներածին չափով օժանդակություն են ցուցաբերել բանակին ու դժվար կացության մեջ հայտնված արցախահայությանը:
Օպերատիվ շտաբը շարունակում է գործել՝ համագործակցելով պաշտպանության բանակի հրամանատարության հետ: Շտաբի կողմից շնորհակալություն է հայտնվում Արցախով ապրող բոլոր հայրենակիցներին և խնդրվում դադարեցնել սննդամթերքի օգնության ցուցաբերումը: Հավաստիացնում ենք, որ առկա են անհրաժեշտ պաշարները ՊԲ-ի և տարհանված բնակչությանն աջակցություն ցուցաբերելու համար»։
Ֆինանսական հանգանակությունը շարունակվում է, և բոլոր ցանկացողները կարող են փոխանցում կատարել կից տրված հաշվեհամարներին՝
Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ
Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան
SWIFT` ARTSAM22
Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն
Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ).
Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար).
Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո).
Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի):
Արցախի կառավարության հաղորդագրությունում նաև ասվում է. «Շտաբի աշխատանքների և ստացած աջակցության մասին տեղեկատվությունը պարբերաբար տեղադրվում է ԼՂՀ կառավարության և ֆինանսների նախարարության կայքէջերում: Կատարած աշխատանքների վերաբերյալ առավել մանրամասն հաշվետվություն կհրապարակվի առաջիկայում»,- ասված է հաղորդագրությունում:
Source: Yerkir Media
Link: ԼՂՀ ֆիննախարարության բանկային հաշիվներին է փոխանցվել մոտ 1 մլրդ 139 մլն դրամ, 1 մլն դոլար, 7,700 հազար եվրո և 13 մլն ռուբլի