Լոնդոնի Grenfell Tower բարձրահարկ բնակելի շենքում մոլեգնող հրդեհի հետեւանքով կան զոհեր, որոնց թիվը, սակայն դեռ հայտնի չէ, տեղեկացնում է BBC-ն։
«Մենք 30 տուժածների տեղափոխել ենք Լոնդոնի հինգ հիվանդանոցներ: Մեր աշխաակիցները մնում են պատահարի վայրում»,- ասված Է հայտարարության մեջ: Լոնդոնի արեւմտյան մասում 27-հարկանի բնակելի շենքը ճարակած հրդեհը հայտարարվել Է լուրջ պատահար, նշել Է քաղաքի հրշեջ ծառայությունը:
Ինչպես հայտնել Է Սքոթլենդ-յարդը, ոստիկանությունը բռնկման մասին առաջին ահազանգն ստացել Է տեղական ժամանակով ժամը 01:16-ին (Երեւանի ժամանակով ժամը 04:16-ին): Հրդեհը մարելու համար գործի Է դրված 40 միավոր տեխնիկա: Տեղում աշխատում են շտապօգնության 20-ից ավելի բրիգադներ: Sky News հեռուստաալիքը, վկայակոչելով ականատեսների, հայտնել Է, որ շենքից «գրեթե բան չի մնացել»: Լոնդոնի հրշեջ պահպանության աշխատակիցների տեղեկատվության համաձայն՝ այրվում են շենքի երկրորդից մինչեւ 27-րդ հարկերը: Կա շենքի փլուզման վտանգ։
Ոստիկանությունը հայտնել Է, որ մինչ այժմ շարունակվում Է շենքից մարդկանց տարհանումը: Դեռեւս հայտնի չԷ՝ քանի մարդ Էր գտնվում շենքում եւ նրանցից քանիսին Է հաջողվել փրկել:
Առայժմ ոչ մի տեղեկատվություն չկա այն մասին, թե ինչը կարող Էր հրդեհի պատճառ դառնալ, եւ ինչպես կրակը կարող Էր այդչափ մեծ մակերես ընդգրկել:
Ըստ որոշ տվյալների շենքում կա շուրջ 200 բնակարան:
Source: Yerkir Media
Link: Լոնդոնում մոլեգնող հրդեհի հետեւանքով կան զոհեր. ՈՒՂԻՂ