Լևոն Արոնյանը` Ստավանգերի գերմրցաշարի հաղթող

June 16, 2017

Շախմատի Հայաստանի ազգային թիմի առաջատար Լևոն Արոնյանը դարձավ Ստավանգերի գերխոշոր մրցաշարի հաղթող: Մրցաշարի 9-րդ տուրում Արոնյանը մրցում էր Ուեսլի Սոյի հետ, և պարտիայի 59-րդ քայլին գրոսմայստերները կիսեցին միավորները:

9 հնարավորից հավաքելով 6 միավոր, Արոնյան դարձավ աշխարհի ամենաուժեղ մրցաշարերից մեկի հաղթող:

Երկրորդ տեղում ընթացող Հիկարու Նակամուրան պարտություն կրեց վերջին տուրում: Norway chess մրցաշարի մրցաշարային ֆոնդը կազմում է 250 հազար ԱՄՆ դոլար: Առաջին մրցանակակիրը կստանա 70.000 ԱՄՆ դոլար:

Source: Yerkir Media
Link: Լևոն Արոնյանը` Ստավանգերի գերմրցաշարի հաղթող

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image