Խաղաղության աղոթք` Հռոմի պապի հանդիսապետությամբ. ՈՒՂԻՂ

June 25, 2016

Երևանի Հանրապետության հրապարակում մեկնարկում է հանդիսավոր արարողությունը, որի ժամանակ եռօրյա այցով Հայաստանում գտնվող Հռոմի Ֆրանցիսկոս պապը և Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը ողջ աշխարհում խաղաղության հաստատման էկումենիկ աղոթք կհղեն առ Աստված:

Հրապարակի միջոցառումն ամենաբացն է Պապի այցի ընթացքում ծրագրված արարողությունների թվում: Աղոթքին կնախորդի և կհաջորդի Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և պետական երգչախմբի համատեղ տոնական համերգը՝ նվիրված Սրբազան քահանայապետի այցին Հայաստան:


Source: Yerkir Media
Link: Խաղաղության աղոթք` Հռոմի պապի հանդիսապետությամբ. ՈՒՂԻՂ

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image