Խորենացի փողոցից ու դրա հարակից տարածքից հուլիսի 20-ին տեղի ունեցած բախումներից հետո և լույս 21-ի լուսաբացին բերման է ենթարկվել 136 քաղաքացի: Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Խորենացի փողոցում հուլիսի 20-ի երեկոյան հավաքված ցուցարարների և ոստիկանության միջևբախում է տեղի ունեցել: Ցուցարարները քարեր և տարբեր իրեր են նետել ոստիկաններիուղղությամբ: Հուլիսի 21-ի ժամը 02:30-ի դրությամբ` Խորենացի փողոցում տեղի ունեցածբախումների հետևանքով մայրաքաղաքի տարբեր բուժհաստատություններ դիմածների թիվը 51 է,նրանցից 28-ը` ոստիկան:
Հուլիսի 21-ին՝ ժամը 04:45-ի սահմաններում իրավապահները մեծ խմբերով սկսեցին ազատել փողոցն ու բերման ենթարկել հավաքվածներին: Մինչ այդ, նրանք նախազգուշացրեցին ազատել փողոցը, քանի որ հավաքն անօրինական է: Հայտարարվեց, որ հավաքվածները խանգարում են տարածքի բնակիչների անդորրն ու հասարակական կարգը, սակայն հավաքվածները չկատարեցին իրավապահների կոչը, որից հետո ոստիկաններն անցան գործողությունների:
Source: Yerkir Media
Link: Խորենացի փողոցից բերման է ենթարկվել 136 քաղաքացի