Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը
October 27, 2017
Հայաստանի խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը: Նիստի մեկնարկին նման առաջարկով հանդես եկավ Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
«Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության տարելիցն է: 18 տարի առաջ Ազգային ժողովի շենքում տեղի ունեցավ ոճրագործություն, որը Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանի, վարչապետ Վազգեն Սարգսյանի, Ազգային ժողովի փոխնախագահներ Յուրի Բախշյանի, Ռուբեն Միրոյանի, պատգամավորներ Միքայել Քոթանյանի, Արմենակ Արմենակյանի, Հենրիկ Աբրահամյանի, նախարար Լեոնարդ Պետրոսյանի կյանքը տարավ: Խնդրում եմ մեկ րոպե լռությամբ հարգել նրանց հիշատակը»,- ասաց Բաբլոյանը:
Պատգամավորները հոտնկայս մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին: