Նախընտրական քարոզարշավի շրջանակներում Վարդենիսում բնակչության հետ հանդիպման ժամանակ «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է իրենց ուղղված Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախազգուշացմանը:
Գագիկ Ծառուկյանը նշել է, թե Տիգրան Մուկուչյանը «չի թողնում, որ ինքը շփվի ժողովրդի հետ և ասում է, թե միայն ապրիլի 2-ից հետո»: Նրա խոսքով` իր արածն ընտրակաշառք բաժանել չէ: Ծառուկյանը վստահեցրել է, որ ինքն ընտրակաշառքով երբեք չի զբաղվել.
«Չի կարող լինել մեկը, ով Ծառուկյանին ասի իր խնդիրները և դրանք անպատասխան մնան»:
«Մեր խոսքը գործ է, մենք օդի մեջ խոստումներ չենք տալիս: Այսօր պարոն Մուկուչյանը՝ Կենտրոնական հանձնաժողովի նախագահը, ինձ չի թողում ժողովրդի հետ հանդիպեմ կամ որևիցե մի բան ասեմ, որ ապրիլի 2-ից հետո կկատարենք: Ասում ա՝ դա ընտրակաշառք ա: Ես, սիրելի ժողովուրդ ջան, ընտրակաշառքով չեմ զբաղվում: Իմ ժողովրդին սիրում եմ», — «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Գագիկ Ծառուկյանը:
Օրեր առաջ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտարարել էր, թե քարոզչության ընթացքումնյութական խոստումներ տալը կամ այդ ընթացքում կատարելն անթույլատրելի է և կրկնությանդեպքում համապատասխան միջոցներ կկիրառվեն:
Source: Yerkir Media
Link: Ծառուկյանը՝ Տիգրան Մուկուչյանի նախազգուշացման մասին