Ծնկաչոք Ադոլֆ Հիտլերի սկանդալային քանդակը վաճառվել է ավելի քան 17 միլիոն դոլարով

 

Իտալացի նկարիչ Մաուրիցիո Կատելանի՝ ծնկաչոք Ադոլֆ Հիտլերի սկանդալային քանդակը Նյու Յորքի Christie՛s աճուրդում վաճառվել է ավելի քան 17 միլիոն դոլարով:

101 սանտիմետր բարձրությամբ «Նա» կոչվող քանդակը ստեղծվել է 15 տարի առաջ՝ մոմից, խեժից եւ բնական մազերից:

Իտալացի 55-ամյա նկարիչն ասել է, որ բազմիցս ցանկացել է ոչնչացնել այս քանդակը: Ասում է՝ այն չարի մարմնացումն է:

Այնուամենայնիվ, քանդակի վաճառքն անձնական ռեկորդ է Կատելանի համար. մինչ այդ նրա ամենաթանկ գործն աճուրդում վաճառվել էր ավելի քան 7 միլիոն դոլարով:

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image