Կապանում ակնաբուժական կենտրոն է բացվել

July 22, 2017

Սյունիքի մարզկենտրոն Կապանում հուլիսի 21-ին տեղի է ունեցել մարզային ակնաբուժական կենտրոնի բացում։

Ինչպես տեղեկացրին Հայկական ակնաբուժության նախագծից, կենտրոնում գործող վիրահատարանը եւ ակնային զննումների սենյակները հագեցած են նորագույն սարքավորումներով, ինչը հնարավորություն է տալիս մատուցել ակնային առողջության պահպանման համալիր ծառայություններ։

Հայկական ակնաբուժության նախագիծը ՀՀ մարզերում իրականացվող «Լույս հայի աչքերին» ծրագրի շրջանակներում 2005 թ.-ից ակնաբուժական ծառայություններ է մատուցում Սյունիքի մարզի բնակիչներին: Այս ժամանակաշրջանում ՀԱՆ-ի բժշկական խմբերը եւ Աչքի շարժական հիվանդանոցը յոթ անգամ այցելել է մարզ:

Մարզային ակնաբուժական կենտրոնների ստեղծումը ՀԱՆ-ի և ՀՀ առողջապահության նախարարության համատեղ «Ակնային առողջապահական համակարգի վերականգնում ՀՀ մարզերում» ծրագրի առանցքն է։

Այս հնգամյա ծրագիրը սկսվել է 2015թ.-ին Տավուշի մարզից։ Լոռու կենտրոնը բացվել է 2016թ-ին՝ Սպիտակ քաղաքում։ Կապանի կենտրոնը թվով երրորդն է, որից հետո առաջիկա երկու տարիներին նմանօրինակ եւս երկու կենտրոն կհիմնվի մարզերում։

 

Source: Yerkir Media
Link: Կապանում ակնաբուժական կենտրոն է բացվել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image