Կապիտան Արա Հարությունյանն այսօր կդառնար 50 տարեկան
February 3, 2018
Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ Արա Հարությունյանը փետրվարի 2-ին կդառնար 50 տարեկան: 1989 թ-ին 21-ամյա Արան, ուսումը կիսատ թողնելով, անդամագրվել է Լեռնային Ղարաբաղի սահմանների պաշտպանական գործողություններին:
Նրա ղեկավարությամբ են ազատագրվել Հադրութի շրջանի մի շարք գյուղեր: 25 տարեկանում կապիտան Արա Հարությունյանն ընկել է Հադրութի շրջանի Կավաքասար բարձունքի պաշտպանության ժամանակ: Արայի 50-ամյակը նշել են իր հարազատ Ակնալիճ գյուղում: