Կառավարությունը կզիջի պարարտանյութերի ու սերմացուի պարտքերը
September 14, 2017
Կառավարությունը կզիջի 2012-2016 թթ ընթացքում պետական աջակցության տարբեր ծրագրերով տրամադրված գյուղացիների կուտակած պարարտանյութերի ու սերմացուի պարտքերը: Դրա համար գյուղացիները պետք է միայն ցուցակագրվեն:
«Մենք կամփոփենք ու կսկսենք մաքուր էջից»,- սեպտեմբերի 14-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանն ու հստակեցրեց՝ զիջումը պարբերական բնույթ չի կրի:
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը տեղեկացրեց, որ դեռ ցուցակները չկան, ամփոփել չեն կարողանում:
Տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ կուտակված պարտքերի 12 տոկոսը գյուղապետերինն է: Վարչապետը արձագանքեց՝ ստացեք նրանցից: