Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարը հյուրընկալել էր Հայաստանում օտարերկրյա ներդրումային ընկերությունների ներկայացուցիչներին: Կարայանը վստահեցրել է, որ երկխոսությունը թույլ կտա վեր հանել օտարերկրյա ներդրողներին հուզող խնդիրներն ու խոչընդոտները եւ համապատասխան միջոցառումներ իրականացնել դրանց լուծման ուղղությամբ:
Ընկերությունների ղեկավարներն էլ խոսել են իրենց մտահոգություններից, որոնք առնչվում են հարկային օրենսգրքին, ոսկերչության ոլորտում լիցենզավորման գործընթացներին, մաքսային մարմինների կողմից իրականացվող աշխատանքների ժամանակատարությանը, շահաբաժինների հարկման խտրականությանը:
Կարայանի հաջորդ հյուրերը բեռնափոխադրումներ իրականցնող ընկերությունների ներկայացուցիչներն են:
Հայաստանի բեռնառաքողների միության նախագահ Մակար Առաքելյանի խնդիրները բավականին շատ են` կապված երկրի, տարածաշրջանի աշխարհագրական դիրքի եւ տնտեսության հետ:
Լոգիստիկ ընկերությունները բարձրացրել են երկաթուղով փոխադրումներին, տարբեր երկրներ արտահանվող ապրանքներին, համատեղ բեռնափոխադրումներին առնչվող խնդիրները:
Source: Yerkir Media
Link: Կարայանը ծանոթացել է փոխադրումներ իրականացնող ընկերությունների խնդիրներին