Կառավարության նիստում վարչապետն անդրադարձավ «Երևանի գարեջրի» գործարանի հետ կապված տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմանը: Կարեն Կարապետյանն ասաց, որ հանձնաժողովն օրենքով ստեղծված անկախ մարմին է, և կառավարությունն այստեղ լծակներ չունի, սակայն դա իրենց չի զրկում կարծիք հայտնելու հնարավարությունից:
Ե′վ Շաբոյանին, ե′ւ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին հորդորեց իրենց ջանքերը կենտրոնացնել առաջին հերթին առաջնային սպառման ապրանքների շուկայում, որի վերաբերյալ հասարակությունից հնչող մտահոգույթուններն ավելի շատ են: Ըստ վարչապետի՝ դա ավելի առաջնահերթ խնդիր է, քան գարեջրի արտադրության բնագավառը, որտեղ շուկայում կան մեծ թվով գարեջուր արտադրողներ և ներմուծողներ, և կա լուրջ մրցակցություն:
Վարչապետը հանդիպել է այդ գործարարների հետ: Նրանք հիմնավորում են, որ շահութաբաժինն առավել չեն տվել, այդ իսկ պատճառով խնդրեց առավել ուշադիր վերաբերվել այս հարցերին։
ՏՄՊՊՀ որոշմամբ՝ «Երևան Գարեջուր» ընկերությունից կբռնագանձվի 110 միլիոն դրամ:
Source: Yerkir Media
Link: Կարապետյանի հորդորը՝ գարեջրի արտադրության բնագավառից առավել առաջնահերթ խնդիր կան