Կարեն Կարապետյանի փեսան հրաժարական է ներկայացրել

June 7, 2018

Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը հրաժարական է ներկայացրել։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ բոլոր գործընկերներին և բոլոր այն մարդկանց, ովքեր ինձ հավատացին։ Համատեղ ջանքերով մենք հեղափոխություն սկսեցինք էներգետիկայում և կայուն հիմք ստեղծեցինք էներգետիկ անկախության համար, որը իր հերթին հիմք կհանդիսանա մեր երկրի կայուն զարգացման համար։ Ես սիրել եմ իմ գործը ու ամբողջությամբ նվիրվել դրան։ Իմ հետագա գործունեության մասին որոշ ժամանակ անց կտեղեկացնեմ»։

Հայկ Հարությունյանը նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի փեսան է։

Նա զբաղեցնում է Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարարի պաշտոնը 2014 թ. օգոստոսի 5-ից։

Source: Yerkir Media
Link: Կարեն Կարապետյանի փեսան հրաժարական է ներկայացրել

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image