ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հուլիսի 10-ին, ժամը 10.43-ին տեղեկատվություն է ստացել, որ Կոտայքի մարզի Սոլակ և Քաղսի գյուղերում ժամը 00.00-ից մինչև 00.40-ը տեղացած կարկուտը վնասել է հողատարածքներ:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ կարկտահարության հետևանքով վնասվել են Քաղսի գյուղի 9 և Սոլակ գյուղի 5 տներին հարակից հողատարածքներ:
Ահազանգի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետին:
Հուլիսի 10-ին, ժամը 10.06-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լոռու մարզի Ծաղկաշատ գյուղում ժամը 00.30-ից մինչև 00.50-ը կարկուտ է տեղացել:
Վնասի չափերը որոշելու համար հուլիսի 11-ին կկազմվի հանձնաժողով:
Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից, նշված տարածքները ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից չեն վերահսկվում:
Source: Yerkir Media
Link: Կարկուտը վնաս է պատճառել Սոլակ, Քաղսի և Ծաղկաշատ գյուղերին