Կարո Փալյանի վրա մեջլիսի հանձնաժողովի նիստում հարձակում է եղել

Թուրքիայի խորհրդարանում գրանցվել է ծեծկռտուքի հերթական դեպքը՝ երրորդը վերջին մեկ շաբաթում:

Խորհրդարանի սահմանադրական հանձնաժողովում պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու օրենսդրական քննարկումների ժամանակ կրկին բախվել են քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» եւ Էրդողանի առաջնորդած «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունների պատգամավորները։
Քաղաքական գործիչների դատական անձեռնմխելիության հարցի շուրջ ժողովի ժամանակ թուրք պատգամավորները հարձակվել են հայ պատգամավոր Կարո Փայլանի վրա, որին օգնության են հասել այլ պատգամավորներ։ Մի քանիսը կրկին վնասվածքներ են ստացել: Նիստն այս անգամ եւս հետաձգվել է:
Սահմանդրական հանձնաժողովի նախորդ նիստը, որտեղ քննարկվում էր պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկվելու հնարավորության հարցը, եւս նույն ավարտն էր ունեցել։ Այս անգամ եւս ծեծկռտուքի կիզակետում է եղել Կարո Փայլանը։ Սահմանադրական փոփոխությունների քննարկվող դրույթներից մեկի ընդունման արդյունքում, մտավախություն կա, որ քրդամետ խմբակցույթան շատ պատգամավորներ շինծու մեղադրանքով կհայտնվեն թուրքական բանտերում։
Իսկ ապրիլքսանչորսյան օրերին մեջլիսում Փալյանի ելույթ Հայոց ցեղասպանության մասին լուրջ արձագանք էր գտել ինչպես Թուրքիայում, այնպես էլ երկրից դուրս։
Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image