tert.am— Հայաստանում բանկոմատների վրա հարձակումներ չեն եղել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ կենտրոնական բանկի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանը՝ մեկնաբանելով Reuters գործակալության տարածած այն լուրը, թե հատուկ ծրագրային ապահովման միջոցով հանցագործները ստիպում են բանկոմատներին գումար տրամադրել, և նման դեպքեր արձանագրվել են նաև Հայաստանում:
«Հայաստանում այդ համակարգի հետ ամեն ինչ կարգին է, հաքերների կողմից հայաստանյան բանկերին պատկանող բանկոմատների վրա հարձակվելու դեպքեր չեն արձանագրվել»,- ասաց Բերբերյանը:
Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Group-IB կիբեռհանցագործությունների և խարդախությունների կանխման և հետաքննության միջազգային ընկերությանը, հայտնել էր, որ միջազգային հանցավոր խումբը մի շարք հեռահար կիբեռհարձակումներ է իրականացրել ավելի քան 10 երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ռուսաստանի, ԱՊՀ այլ պետությունների և Եվրամիության բանկոմատների վրա:
Source: Yerkir Media
Link: ԿԲ-ն հերքում է. Հայաստանում բանկոմատների վրա հարձակումներ չեն եղել