ԿԳ նախարարն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

June 23, 2017

ՀՀ կրթության և գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի կենտրոնական եւ արևմտյան Ասիայի վարչության գլխավոր տնօրեն  Շոն ՕՍալլիվանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ասիական զարգացման բանակի աջակցությամբ կրթության եւ գիտության ոլորտում իրականացվող եւ առաջիկայում նախատեսված ծրագրերը:

 ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Ասիական զարգացման բանկին՝ համագործակցության համար՝ ընդգծելով, որ իրականացված աշխատանքները կարեւոր նշանակություն են ունեցել կրթության համակարգի համար: Բարձր գնահատելով դպրոցաշինության ոլորտում կատարված աշխատանքները՝ նախարարը շեշտել է համագործակցության հետագա ծրագրերում կրթության քաղաքականության բարելավման փորձագիտական աջակցության կարեւորությունը:

Իր հերթին է Շոն ՕՍալլիվանը նշել է, որ Ասիական զարգացման բանկի թիմը ոգևորված է կրթության ոլորտի բարեփոխումներին աջակցելու հեռանկարից:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող  մի շարք աշխատանքային հարցեր:

Source: Yerkir Media
Link: ԿԳ նախարարն ընդունել է Ասիական զարգացման բանկի պատվիրակությանը

Your generosity empowers our advocacy, inspires our work, and sustains our momentum.
DONATE NOW!
close-image